Պուտինը հրահանգել է ապահովել արտասահմանյան լրատվամիջոցների մուտքը Պոկրովսկ, Դիմիտրով և Կուպյանսկ
- Elen Hovsepyan

- Oct 30
- 1 min read

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամայել է արտասահմանյան լրատվամիջոցների համար անարգել մուտք ապահովել այն տարածքներ, որտեղ, ենթադրաբար, ռուսական զորքերը «արգելափակում են Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումները»՝ Պոկրովսկ, Դիմիտրով և Կուպյանսկ։
Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։ Նախարարությունը նշել է, որ պետության ղեկավարի հրամանը նպատակ ունի «ստեղծելու պայմաններ միջազգային լրագրողների կողմից իրադարձությունների օբյեկտիվ լուսաբանման համար»։
Պոկրովսկի շրջանը մնում է ռազմաճակատի ամենալարված հատվածներից մեկը, որտեղ շարունակվում են կատաղի մարտերը ռուսական և ուկրաինական ուժերի միջև։ Քաղաքը ռազմավարական նշանակություն ունի` որպես Դոնբասում երկաթուղային և լոգիստիկ խոշոր հանգույց։




















