top of page

UFC-ի նախկին չեմպիոնը կանխատեսել է, թե ով կհաղթի Ծառուկյան-Թոփուրիա հնարավոր մենամարտում

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 2 days ago
  • 1 min read
ree


Ամերիկացի մարտիկ, UFC նախկին չեմպիոն Լյուկ Ռոքհոլդը խոսել է թեթև քաշային կարգի դասակարգման առաջատար Արման Ծառուկյանի և նույն քաշային կարգի գործող չեմպիոն Իլիա Թոփուրիայի հնարավոր մենամարտի մասին։

-Ի՞նչ եք կարծում, Ծառուկյանը կկարողանա՞ հաղթել Թոփուրիային։

«Արմանը հաստատ խնդիրներ կստեղծի Իլիայի համար։ Նրա ըմբշամարտը հիասքանչ է, նրա գրեփլինգը հիասքանչ է։ Մենք իսկապես պետք է տեսնենք, թե որքան լավն է Թոփուրիան գետնին՝ դիմակայելու այս մակարդակի դիմադրությանը։ Որովհետև Իլիան լավն է, բայց Արմանն էլիտար է», - ասել է Ռոքհոլդը Submission Radio-ին տված հարցազրույցում։

Արման Ծառուկյանը մասնակցել է MMA-ի 26 մենամարտի և հաղթել դրանցից 23-ում։ Իլիա Թոփուրիան հաղթել է իր բոլոր 17 մենամարտերում։

 
 
bottom of page