top of page

«Հրապարակ». Թաղապետարաններում հրաժարվում են գրոհի դուրս գալ

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Jul 22
  • 1 min read
ree

«Հրապարակ» թերթը գրում է. «Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի պաշտոնակատար, Տիգրան Ավինյանի մտերիմ Սուրեն Վարոսյանը, որն առաջ կառավարությունում էր աշխատում, ապա Ավինյանի արարողակարգի պետն էր, իր տեղակալ է նշանակել ՔՊ-ական Գեւորգ Վարոսյանին։

Վերջինս, մեր տեղեկություններով, լծվել է աշխատակիցներին հրահանգավորելու գործին եւ Փաշինյանի՝ «Էջմիածնում մեծ հավաք» անելու մասին գրառումից հետո իր մոտ է կանչել բոլոր բաժինների պետերին, հրահանգել՝ իրենց աշխատակիցներին պատրաստ պահել, որ պետք լինելուն պես շտապ «իջնեն» Էջմիածին։

Բաժնի պետերը չեն համաձայնել, ասել են՝ չեն կարող աշխատակիցներին ստիպել` դուրս գալ Եկեղեցու դեմ։

Գեւորգ Վարոսյանը լեզվակռիվ է սկսել նրանց հետ եւ սպառնացել՝ ով չգնա, գործից կազատվի։

Ի դեպ, Գեւորգ Վարոսյանը Նուբարաշենի բանտում է աշխատել` նա «կլորներում» եղել է «կլյուչնիկ»` հսկիչ։

Երեւանի քաղաքապետարանից հարցրինք՝ ե՞րբ է Վարոսյանը նշանակվել փոխթաղապետ, ասացին՝ փետրվարի 5-ին, իսկ պետերին հրահանգելու մասով գրավոր հարցում պահանջեցին։

Վարոսյանի հետ կապ հաստատել չհաջողվեց։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

1/2406
bottom of page