top of page

Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով մեղադրյալներ Նարեկ Օհանյանը և Գևորգ Հարությունյանը դեռևս առերես չեն հարցաքննվել

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 2 days ago
  • 1 min read
ree

Մերձավանում Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի և քրեական ոստիկանության ծառայող Կարեն Աբրահամյանի սպանության գործով մեղադրյալներ Նարեկ Օհանյանի և Գևորգ Հարությունյանի միջև առերես հարցաքննություն դեռևս չի իրականացվել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշել է Նարեկ Օհանյանի փաստաբան Վահան Հովհաննիսյանը՝ հավելելով, որ բազմաթիվ միջնորդություններ՝ Օհանյանի և Հարությունյանի միջև առերես հարցաքննություն իրականացնելու մասին՝ մերժվել են։

Այլ մանրամասներ հայտնելուց փաստաբանը զերծ է մնացել՝ կաշկանդված լինելով նախաքննական գաղտնիքով, միայն նշելով, որ Օհանյանը մեղադրանքը չի ընդունում։

 
 
bottom of page