top of page

«Իշխանությունը ոչ թե կառուցում է Հայաստանի ապագան, այլ փակում դրա դռները»․ Մհեր Մելքոնյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Nov 1
  • 1 min read
ree

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Փաշինյանական իշխանությունը 2021 թվականին մեծ շուքով հայտարարեց, թե մինչև 2026 թվականը Հայաստանում կառուցվելու կամ վերանորոգվելու են 300 դպրոց և 500 մանկապարտեզ։ Այդ հայտարարությունը ներկայացվում էր որպես կրթական հեղափոխության սկիզբ: Սակայն այսօր՝ 2025 թվականի վերջին, փաստերն ավելի խոսուն են, քան ամեն խոստում։


Խոստացված կրթական հեղափոխությունը վերածվել է չիրականացված ծրագրերի և հերթական թվերի մանիպուլյացիաների։


Խոսքերը շատ են եղել, արդյունքը՝ չնչին։


Միայն Շիրակի մարզում, որտեղ իշխանությունը խոստացել էր կառուցել կամ վերանորոգել 58 դպրոց և 56 մանկապարտեզ, 2025 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ շահագործման է հանձնվել ընդամենը 8 դպրոց և 29 մանկապարտեզ։


Սա է նրանց՝ խոստացված առաջընթացը։


Այս թվերն ինքնին դատավճիռ են։ Դատավճիռ՝ անպատասխանատվության, անգործության և պետական մտածողության բացակայության։ Դե խոսք տալու մեջ այս իշխանությանը հավասարը չկա․ խոստումներ՝ անսահման, պատասխանատվություն՝ զրոյական։


Պարոնայք քպ-ականներ, կրթական համակարգը փլուզվում է ոչ թե ժամանակի կամ միջոցների պակասից, այլ իշխանության կամքի և խղճի բացակայությունից:


Այսօր, երբ մեր կրթական համակարգը կանգնած է լուրջ մարտահրավերների առաջ, գործող իշխանությունը շարունակում է զբաղվել կեղծիքով և ինքնագովազդով։


Նրանք խոսում են կառուցելու մասին, բայց իրականում՝ փակում են ապագան։


Այդ մասին է վկայում մեկ այլ ծրագիր, որով կառավարությունը նախատեսում է Շիրակի մարզում փակել 40-ից ավելի դպրոցներ:


Այսինքն՝ խոստացված «կառուցման և զարգացման» փոխարեն մենք ստանում ենք փակվող կրթօջախներ:


Այս իշխանությունը ոչ թե կառուցում է Հայաստանի ապագան, այլ հերթական անգամ փակում դրա դռները»։

 
 
1/2407
bottom of page