top of page

Ամուլսարի ոսկու հանքում 750 մլն դոլարի ներդրումից կատարվել է 550 մլն–ը. Արդյունահանումը կսկսվի այս տարի. Պապոյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 4 days ago
  • 1 min read


Ամուլսարի ոսկու հանքի շահագործման համար նախատեսված 750 մլն դոլարից կատարվել է 550 մլն դոլարի չափով ներդրում։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 6–ին, ամփոփիչ մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Նրա խոսքով` հանքավայրում արդյունահանումը կսկսվի արդեն այս տարի։ Պապոյանը տեղեկացրեց, որ այս տարի կշարունակվի նաև երկու խոշոր լեռնադահուկային հանգստավայրերի շինարարությունը. գրեթե ավարտվել է «Մայլեր» նախագիծը (ներդրվել է 80 մլն դոլարից 73-ը), ընդ որում` ներդրողները բանակցություններ են վարում ևս մի քանի միջազգային հյուրանոցային ցանցերի հետ:

Նախարարը նշեց, որ առայժմ Արագածոտնի մարզի լեռնադահուկային համալիրում և Երևանի կենտրոնում գտնվող «World trade Center» բիզնես կենտրոնում (Սարյան փողոցում գտնվող գլխավոր փոստի շենքի տարածք) կատարվելիք ներդրումները նախնական փուլում են։

Բացի այդ, դեռևս առաջընթաց չկա 200 մեգավատտ հզորությամբ «Այգ–1» արևային կայանի շինարարության հարցում, որը կառուցում է Արաբական Միացյալ Էմիրություններից ներդրող «Մասդար» ընկերությունը:

Պապոյանն ասաց, որ նախագիծն իսկապես ուշանում է, և այժմ պետք է ֆինանսական բնույթի մեկ–երկու հարց լուծեն, որից հետո շինարարությունը կսկսվի:

 
 
1/2571
bottom of page