top of page

Հայտնի մտավորական գործիչները և գիտության ոլորտի ներկայացուցիչները՝ ընդդեմ քաղաքային տրանսպորտի թանկացման

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Nov 25, 2024
  • 2 min read
ree

Շուրջ 5 տասնյակ հայտնի մտավորական գործիչները և գիտության ոլորտի ներկայացուցիչներ դեմ են հանդես եկել քաղաքային տրանսպորտի թանկացմանը:

Նրանց հայտարարության մեջ ասվում է. «Օրվա քաղաքային իշխանությունների ձեռամբ, դամոկլյան սրի պես, մի նոր աղետ է կախվում երևանցիների և մայրաքաղաքի հյուրերի գլխին։

Հունվարի 1-ից մինչև 300 դրամ թանկանալու է քաղաքային տրանսպորտի ուղեվարձը։

Վճռականորեն մերժում ենք քաղաքային տրանսպորտի ուղեվարձի թանկացման որոշումը և միանում ենք «Մայր Հայաստան» ժողովրդական շարժման նախաձեռնությանը՝ ընդդեմ թանկացման և հօգուտ քաղաքային տրանսպորտից օգտվելու մատչելի փաթեթի (1 ուղևորափոխադրման առավելագույն գինը՝ 100 դրամ) իրականացվող քաղաքացիների ստորագրահավաքին։

1․ Գայանե Հարությունյան- մշակույթի գործիչ

  1. Արտաշես Բախշյան- սոցիոլոգիական գիտությունների թեկնածու

  2. Սամվել Գալստյան- երգիչ, երգահան, կոնսերվատորիայի պրոֆեսոր

  3. Արթուր Սահակյան- բեմադրիչ, «Գոյ» թատրոնի գեղարվեստական ղեկավար

  4. Սիրվարդ Համբարյան- կրթության ոլորտի փորձագետ

  5. Կարո Վարդանյան- գրականագետ, արվեստի վաստակավոր գործիչ

  6. Սամվել Թադևոսյան- կինոռեժիսոր, ՀՀ Կինոգործիչների միության անդամ

  7. Արսեն Համբարյան- երգիչ, երգահան, գրող

  8. Աննա Մայիլյան- երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ

  9. Ժիրայր Դադասյան- ռեժիսոր, արվեստի վաստակավոր գործիչ

  10. Արամ Սաթյան- կոմպոզիտոր, արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ Կոմպոզիտորների միության նախագահ

  11. Ներսիկ Իսպիրյան- երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ

  12. Մուրադ Մշեցի- երգահան, երգիչ, բանաստեղծ

  13. Դավիթ Մշեցի- բանաստեղծ

  14. Նառա Սարգսյան- բանասիրական գիտությունների թեկնածու

  15. Սարգիս Բաղդասարյան- երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ

  16. Գագիկ Սարգսյան- մշակույթի գործիչ

  17. Ռազմիկ Մարտիրոսյան- սոցիոլոգ, հասարակագետ

  18. Վարդան Թադևոսյան- բալետմեյստեր

  19. Հայկ Գևորգյան- երգիչ, մշակույթի գործիչ

  20. Գոհար Մարտիրոսյան- պարուսույց, «Գոհար» պարային համույթի ղեկավար

  21. Արթուր Շահնազարյան- կոմպոզիտոր, կոմիտասագետ

  22. Արմեն Մուսայելյան- տնտեսագետ, հասարակական գործիչ

  23. Երվանդ Թորոսյան- երգիչ, մշակույթի վաստակավոր գործիչ

  24. Կարեն Արիստակեսյան- մշակույթի գործիչ

  25. Հրաչիկ Սաֆարյան- երգիչ

  26. Աննա Ավետիսյան- երգչուհի

  27. Սուսաննա Մելիքյան- մշակութաբան

  28. Ատոմ Մխիթարյան- ԳԱԱ մագիստրատուրայի դեկան

  29. Աստղիկ Ավետիսյան- ԵՊՀ դոցենտ

  30. Վահան Վարդանյան- հասարակական գործիչ

  31. Աշխունջ Պողոսյան- ազգագրագետ, մշակութաբան, ազգագրական գիտությունների թեկնածու

  32. Մանուկ Հարությունյան- երաժիշտ, միջազգային մրցույթներիդափնեկիր

  33. Վրեժ Առաքելյան- արվեստի ոլորտի գործիչ

  34. Սուրեն Գրիգորյան- բանաստեղծ, իրավաբան

  35. Գառնիկ Սեյրանյան- ռեժիսոր, բեմադրիչ

  36. Վահե Հայրապետյան- կոմպոզիտոր, ՀՀ Կոմպոզիտորների և Թատերական գործիչների միությունների անդամ

  37. Ռուբեն Հովհաննիսյան- մասսայական հանդիսությունների ռեժիսոր

  38. Սասուն Պասկեվիչյան- երգահան, բանաստեղծ, ՀՀ ժողովրդական արտիստ

  39. Լուսինե Հարոյան- սոցիոլոգ, հասարակական գործիչ, տուրիզմի ոլորտի փորձագետ

  40. Լևոն Գալստյան- կինոդրամատուրգ

  41. Սպարտակ Ղարաբաղցյան- արձակագիր

  42. Արա Նախշքարյան- բանաստեղծ

  43. Սուրեն Վարդումյան- դասախոս, կառավարման փորձագետ

  44. Զառա Դանիել- կոմպոզիտոր

  45. Վահան Եղիազարյան- հասարակական և մշակութային գործիչ

  46. Արսեն Ղազարյան- ռեժիսոր, կոնսերվատորիայի դոցենտ

  47. Դավիթ Կարապետյան- մշակույթի գործիչ

  48. Գագիկ Կարապետյան- բալետմեյստեր, մշակույթի վաստակավոր գործիչ

  49. Սամվել Հարոյան- մշակութային և հասարակական գործիչ, ՀՀ Ազգային պարարվեստի միության անդամ, Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության քարտուղար

1/2407
bottom of page