ՌԻԱ Նովոստի. Հարավային Օսիան Մոսկվայի հետ քննարկում է Ռուսաստանի կազմի մեջ մտնելու հարցը
- Octopus Media

- Mar 17, 2024
- 1 min read

Հարավային Օսիան, Մոսկվայի հետ սերտ համակարգմամբ, քննարկում է Ռուսաստանի կազմի մեջ մտնելու հնարավորության հարցը, ՌԻԱ Նովոստիին է հայտարարել Հարավային Օսիայի խորհրդարանի նախագահ Ալան Ալբորովը։
«Մենք այդ բոլոր հարցերը քննարկում ենք Ռուսաստանի Դաշնության հետ սերտ համակարգմամբ՝ հաշվի առնելով մեր երկկողմ հարաբերություններն ու պայմանավորվածությունները»,- ասել է նա՝ պատասխանելով այդ թեմայով հանրաքվե անցկացնելու հնարավորության մասին հարցին։
Ըստ Ալբորովի, երկու կողմերն էլ համակարգված արտաքին քաղաքականություն են վարում։
«Երբ մենք Ռուսաստանի Դաշնության հետ միասին գանք այս գաղափարին (Ռուսաստանին միանալու մասին - խմբ.), մենք դա կանենք»,- հավելել է նա։
2023 թվականին Հարավային Օսիայի ղեկավար Ալան Գագլոևը ժողովրդին և խորհրդարանին ուղղված ուղերձում հույս էր հայտնել, որ հանրապետությունը շուտով կմիանա Ռուսաստանին։ Ավելի ուշ ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Դենիս Գոնչարը ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում նշել էր, որ եթե Հարավային Օսիան կոնկրետ առաջարկներ ուղարկի, դրանք կդիտարկվեն։




















