top of page

Կյանքից հեռացել է դերասանուհի Լուսինե Ղարիբյանը

  • Writer: Octopus Media
    Octopus Media
  • Jan 2, 2024
  • 1 min read

Երկարատև ծանր հիվանդությունից հետո կյանքից հեռացել է դերասանուհի Լուսինե Ղարիբյանը։ Այս մասին իր ինստագրամյան էջում հայտնել է դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը:

ree

«Լուսինես լույս դարձավ… Սիրեք մարդիկ… Շա՜տ սիրեք… Կորցրեցի ընկերուհուս… Ամենվայրկյանը գնահատեք… Լուսոս սպասում էր հրաշքի՝ չիմանալով, որ ՀՐԱՇՔԸ հենց ինքն էր»,- գրել է Անահիտ Կիրակոսյանը՝ գրառմանը կից հրապարկելով լուսանկար:

Լուսինե Ղարիբյանը հեռուստադիտողին հայտնի դարձավ «Բանակում» հեռուստասերիալից, ինչպես նաև«Պարահանդես», «Անուրջներ» և մի շարք այլ նախագծերից: Նա երկար ժամանակ պայքարում էր քաղցկեղի դեմ։

1/2407
bottom of page