top of page

«Նիկոլն Օձունով անցնելիս թաղման թափոր է տեսել, իջել, թե՝ «ինձ էի՞ք սպասում, ժողովուրդ ջան»». Արմեն Հովասափյան

  • Writer: Octopus Media
    Octopus Media
  • Jan 5, 2024
  • 1 min read
ree

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ես կզարմանայի (թերևս դուք էլ), որ նիկոլոսի Լոռվա վերջին գոստրոլների ժամանակ մարազմատիկ ու կուրիոզ դեպքեր չլինեին:


Ուրեմն, Հագվու դպրոցի բացմանը գնալիս, դրա կորտեժը Օձունով ա անցնելիս լինում՝ գլխավոր ճանապարհով: Նույն օրը Օձունում մարդ էր մահացել ու հենց էդ ժամին թաղման ծիսակարգն է ընթանալիս լինում: Բնականաբար գյուղացիները խմբով կանգնած են լինում, որպեսզի վերջին հրաժեշտը տան հանգուցյալին, ու հենց էդ պահին անցնում է նիկոլոսը:


Քանի որ տեսարանների մեծ սիրահար է, սրա մոտ տպավորություն է լինում, թե մարդիկ խմբվել են ու իրեն են սպասում: Միանգամից մեքենայից իրեն դուրս է քցում ու ցինիկ ժպիտով հավաքված մարդկանց թե.


- Վայ, ժողովորդ ջան, էս իմացել եք՝ ստեղով եմ անցնելու, ինձ էիք սպասո՞ւմ, կներեք, մի քիչ ուշացա:


Հավաքվածներից մի օձունեցի էլ, միանգամից պատասխանում ա.


- Չէ, դուզն ասած Հովհաննեսին ենք սպասում, որ դուս բերեն (նկատի ունենալով հանգուցյալին)»:

1/2407
bottom of page