Նոր փորձություն, նոր ուժեղացում, սա է նշանաբանը․ ՉԻ
- Octopus Media

- Jan 5, 2024
- 1 min read

«Չորրորդ իշխանություն» – ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Ամանորի առթիվ շնորհավորական ուղերձում նշել է. «Մեր ժողովրդին բաժին հասած փորձությունները մեզ ավելի ուժեղ են դարձնելու»: ՉԻ. Հա: Եթե նկատել եք, 2020-ից սկսած, քանի գնում, ուժեղանում ենք, քանի գնում, ուժեղանում ենք: Տարածաշրջանում հաստատ ամենաուժեղն ենք, քանի որ բնակչության մեկ շնչին ընկնող փորձությունների քանակով առաջինն ենք: Ուստի իշխանությունները պետք է տեմպը չթուլացնեն: Հուսանք, որ այս տարի էլ մեր գլխին նոր փորձություններ կբերեն, ինչի արդյունքում մենք էլ ավելի ուժեղ, իսկ տեղ-տեղ արդեն հզոր կլինենք: Նոր փորձություն, նոր ուժեղացում, սա է մեր նշանաբանը




















