Չնայած տարաձայնություններին՝ Հ1-ը կհեռարձակի Սուրբծննդյան պատարագը. factor.am
- Octopus Media

- Jan 5, 2024
- 1 min read

Չնայած Մայր Աթոռի և Հանրային հեռուստաընկերության միջև սկսված հեռակա բանավեճին՝ Առաջին ալիքը վաղը կհեռարձակի Գարեգին Բ-ի ձեռամբ մատուցվող Սուրբծնննդյան պատարագը։ Factor.am-ի հարցին ի պատասխան՝ տեղեկացրեցին և՛ Առաջին ալիքի հանրային կապերի բաժնից, և՛ Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնից։ Պատարագը սկսվելու է ժամը 10։30-ին։
Հիշեցնենք՝ տարեմուտին Առաջին ալիքի և Մայր Աթոռի միջև աննախադեպ բանավեճ էր սկսվել՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի ամանորյա ուղերձը չհեռարձակելու շուրջ։




















