top of page

Շատ ծնողներ իրենց երեխաներին զրկում են ՀՀ քաղաքացիությունից, որ չծառայեն բանակում. ազգային անվտանգության նկատառումներից ելնելով՝ թվեր չեմ նշի. Սուրեն Պապիկյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 9 hours ago
  • 1 min read

Հայաստանում շատ ծնողներ իրենց երեխաներին զրկում են ՀՀ քաղաքացիությունից, որ չծառայեն բանակում, կառավարության այսօրվա նիստում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

Նախարարի խոսքով՝ խոսքը հազարների մասին է, բայց ինքը, ազգային անվտանգության նկատառումներից ելնելով, կոնկրետ թվեր չի նշի։

Հիմա, ըստ Պապիկյանի, ընդունելով կրճատ զինվորական ծառայության մասին նախագիծը՝ հնարավորություն կտրվի, որ այն քաղաքացիները, ովքեր, անվտանգությունից ելնելով, փորձել են տարբեր ճանապարհներով բանակից ազատվել, բոլորի հետ հավասար ՀՀ ԶՈՒ-ում գոնե կրճատ ժամկետով ծառայություն անցնեն։

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն էլ ասաց, թե սա չափազանց զգայուն ու կարևոր հարց է։

1/2132
bottom of page