«Չեմ պատրաստվում առաջադրվել ևս մեկ ժամկետով»․ Էրդողան
- Elen Hovsepyan
- 5 hours ago
- 1 min read
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ չի պատրաստվում առաջադրվել ևս մեկ ժամկետով՝ միաժամանակ ընդգծելով երկրի համար նոր սահմանադրության անհրաժեշտությունը։
Այս մասին հայտնել է ՏԱՍՍ գործակալությունը։
«Ես չեմ պատրաստվում վերընտրվել կամ կրկին առաջադրել իմ թեկնածությունը», - ասել է Էրդողանը։
«Մենք միայն մտահոգված ենք նրանով, թե ինչպես կարող ենք բարելավել մեր երկրի հեղինակությունը։ Թուրքիան փոխվում է, աշխարհը փոխվում է։ Մենք ապրում ենք նոր դարաշրջանում։ Այսքան արագ փոփոխվող աշխարհում հնարավո՞ր է ինչ–որ բանի հասնել այնպիսի սահմանադրությամբ, որը ստեղծվել է հին Թուրքիայում հեղաշրջման պայմաններում և որը դեռևս պահպանում է հեղաշրջման մտածելակերպը։ Թուրքիան այլևս չի կարող շարժվել դեպի ապագա այդ սահմանադրությամբ։ Հիմա մեզ անհրաժեշտ է քաղաքացիական անձանց, այլ ոչ թե դավադիրների կողմից առաջարկված սահմանադրություն», – նշել է Էրդողանը: