top of page

«Ռուստամ Բաքոյանը չի կատարել դատարանի որոշումը․ ներողություն չի խնդրել և փոխհատուցում չի վճարել». Էդգար Ղազարյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 9 hours ago
  • 1 min read

«Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը ինձ համար շատ հոգեհարազատ հանձնաժողով է, որովհետև ես այստեղ եղել եմ ՄԻՊ-ի թեկնածու: Այստեղ տեղի ունեցած միջադեպով դատարանը արդեն որոշում կայացրել է բոլոր ատյաններով, Ռուստամ Բաքոյանը պարտավորվածություն ունի ինձնից ներողություն խնդրելու, նաև փոխհատուցման գումար վճարելու: Բայց նա չի կատարել դատարանի որոշումը»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը: Նա ընդգծեց, որ Բաքոյանի դեմ վարույթ են սկսել, և նրա հաշիվների վրա կալանք է դրված: «Եթե սահմանված ժամկետում ինքը չկատարի դատարանի որոշումը, ապա հաղորդում ա լինելու հանցագործության մասին»,- հավելեց Ղազարյանը:

1/2132
bottom of page