Search
Կադիրովը պատմել է Պուտինից ստացած օգտակար խորհրդի մասին
- Elen Hovsepyan
- 6 hours ago
- 1 min read
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը պատմել է, թե ինչ է անում, երբ ինչ-որ մեկի վրա բարկացած է լինում: Պատասխանելով Чечня Сегодня գործակալության հարցին՝ քաղաքական գործիչն ասել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իրեն օգտակար խորհուրդ է տվել այս հարցում։
«Ռուսաստանի նախագահն ինձ մի խորհուրդ տվեց. երբ դու շատ զայրացած ես, պետք է այդ մտքով պառկես քնելու: Զայրույթը կանցնի, և ամեն ինչ լավ կլինի: Ես դա անում եմ, և ամեն ինչ լավ է լինում», - ասել է Չեչնիայի ղեկավարը: