top of page

ՌԴ-ի և Կուբայի համագործակցությունն ուղղված չէ երրորդ երկրների դեմ․ Մոսկվան կշարունակի զարգացնել համագործակցությունը Կուբայի հետ․ Զախարովա

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Jan 31
  • 1 min read


ՌԴ-ի և Կուբայի համագործակցությունն ուղղված չէ երրորդ երկրների դեմ, Մոսկվան կշարունակի այն զարգացնել՝ ի շահ երկու պետությունների ժողովուրդների, միջազգային անվտանգության և կայունության ամրապնդման։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»։

Հինգշաբթի օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել էր գործադիր հրամանագիր, որը թույլ է տալիս Միացյալ Նահանգներին ներմուծման մաքսատուրքեր սահմանել այն երկրներից ապրանքների վրա, որոնք նավթ են վաճառում կամ մատակարարում Կուբա, ինչպես նաև հայտարարեց արտակարգ դրություն՝ հղում անելով Հավանայից ենթադրաբար բխող ազգային անվտանգության սպառնալիքին։

«Ռուսաստանն ու Կուբան ունեն առանձնահատուկ պատմական կապեր։ Մեր համապարփակ համագործակցության ավանդույթները խոր արմատներ ունեն և լայն սոցիալ-քաղաքական աջակցություն են վայելում երկու երկրներում։

Միևնույն ժամանակ, ինչպես մենք բազմիցս ընդգծել ենք, այս համագործակցությունը ուղղված չէ երրորդ կողմերի դեմ և չի կարող դիտվել որպես որևէ մեկի շահերին վնասող։

Մենք վճռականորեն հանձնառու ենք այն հետևողականորեն զարգացնելու մեր ժողովուրդների բարօրության և միջազգային անվտանգության ու կայունության ամրապնդման համար»,-ասել է Զախարովան։

 
 
1/2572
bottom of page