top of page

Նիկոլ Փաշինյանը գործընկերներիս ասաց համբալ ու հաջորդ օրը գնաց Մոսկվա, նայե՞լ եք տեսանյութերը, հիմա ո՞վ է համբալ. Լևոն Քոչարյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 5 hours ago
  • 1 min read

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը կարծում է՝ Նիկոլ Փաշինյանը հասկանում է, որ խելքը գլխին մարդը չի գա ու իր հետ բանավիճի։

«Դրանով ուզում է ցույց տա, որ եթե չեն գալիս, ուրեմն ինքը ճիշտ է։ Դուք լուրջ մտածում եք, որ, օրինակ, հայրս, ով 2008 թվականից նախագահ չի հանդիսացել, պետք է գա  ու բանավիճի նրա շուրջ, թե 2023 թվականին Արցախն ով է հանձնե՞լ, լավ, դուք սա լո՞ւրջ եք համարում»,- ԱԺ-ում հայտարարեց Քոչարյանը։

Նա նշեց, թե Արցախը տալու համար պետք էր անել այն, ինչ արել է Նիկոլ Փաշինյանը՝ ճանաչել Ադրբեջանի կազմում։

«Ասում է՝ ամեն գյուղում ասում են, թե ինչո՞ւ Քոչարյանը նստած չէ։ Դուք գիտե՞ք՝ մեզ ինչ են ասում, երբ ինչ-որ տեղ ենք գնում, ասում են՝ «էս անհայրենիք դավաճանները ո՞նց է, որ ազատության մեջ են, մի բան էլ շարունակում են իշխանության մնալ»»,- ասաց Լևոն Քոչարյանը։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ նախորդ շաբաթ ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպին, երբ նա ընդդիմադիրներին ասել էր «համբալ»՝ Լևոն Քոչարյանը հայտարարեց. «Հաջորդ օրը ինքը գնաց Մոսկվա, ինձ հետաքրքիր՝ է նայե՞լ եք տեսանյութերը, հիմա ո՞վ է համբալ»։

Արձագանքելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը, ով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանին ասել էր, որ դուրս կշպրտի դահլիճից՝ Քոչարյանն ընդգծեց. «Ալեն Սիմոնյանը թող իմանա ու ուշադիր լինի՝ երբ իրեն դուրս շպրտեմ, բարձր է նստած, շատ ցավոտ է լինելու»։

1/2119
bottom of page