top of page

Սպերցյանն արձագանքել է Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելուն

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 2 hours ago
  • 1 min read
ree

Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան ու ավագ Էդուարդ Սպերցյանը գրառում է կատարել՝ անդրադառնալով Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելուն։

«Ինձ համար մեծ պատիվ է ճանաչվել Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ։ Անկեղծորեն շնորհակալ եմ բոլորին, ովքեր քվեարկել են, հավատացել և աջակցել են ինձ այս ճանապարհին։ Այս տարին հեշտ չէր, բայց հենց նման պահերն են մեզ կոփում։

Առանձնահատուկ շնորհակալություն Հայաստանի հավաքականին՝ թիմակիցներիս, մարզչական շտաբին և բոլոր նրանց, ովքեր յուրաքանչյուր խաղում դուրս են գալիս պայքարելու հանուն մեր երկրի։

Հպարտ եմ, որ ինձ վստահված է Հայաստանը ներկայացնել միջազգային ասպարեզում։

Եվ իհարկե շնորհակալություն երկրպագուներին։ Ձեր աջակցությունը զգացվում է նույնիսկ մարզադաշտից դուրս։ Իսկ մենք շարունակում ենք աշխատել։ Ամեն ինչ դեռ նոր է սկսվում»,– գրել է Սպերցյանը իր Telegram-ի ալիքում։

Նշենք, որ 25-ամյա խաղացողը կարիերայում երկրորդ անգամ է ճանաչվում Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ։ Էդուարդը առաջին անգամ այդ մրցանակին արժանացել էր 2022 թվականին։

 
 
bottom of page