top of page

Ձե՞զ ինչ, պատճենը կարողա՞ Նարեկի ու ՔՊ-ի համար էլ եք ուզում․ Էդիկ Անդրեասյանը՝ Էդգար Ղազարյանին

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 13 minutes ago
  • 1 min read

Էդիկ Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ես այդպես էլ Էդգար Ղազարյանին չկարողացա բացատրել, որ ինքը, Նարեկ Մալյանը և Ստյոպա Սաֆարյանը չեն կարող ԱԺ ամենամեծ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության և այդ խմբակցության պատգամավորների հետ խոսել ուլտիմատումի լեզվով և ոճով: Բայց քանի որ իմ կողմից շատ հարգված Էդգար Ղազարյանն անկոտրում կամք է դրսևորեւմ «Հայաստան» խմբակցությունից «խիստ անհարմար» մի շարք հարցերի պատասխան ստանալու համար, որոշեցի ինքս պատասխանել նրան: Ստորև տեղադրում եմ Էդգար Ղազարյանի գրավոր հարցումը՝ ըստ հերթականության պատասխանելով նրան հուզող բոլոր հարցերին: Եվ այսպես՝ 1. Ձե՞զ ինչ: 2. Ներողություն, իսկ ինչպե՞ս կնախընտրեք «Հայաստան» խմբակցության պատգամավորների ցանկը՝ այբբենական կարգո՞վ, թե՞ խառը: 3. Կներեք, պատճենը (Ձեր հարցման մեջ այս բառը սխալ է գրված) քանի՞ օրինակից տպենք՝ 1, 2, 3… Կարողա՞ Նարեկի ու ՔՊ-ի համար էլ եք ուզում: 4. Պարոն Ղազարյան, դուք հո միլիցա չե՞ք, որ «Հայաստան» խմբակցությունից նիստի արձանագրություն եք պահանջում: Ու դեռ հայտնի էլ չէ, թե Դուք ձեր ձայնը 2021թ. ընտրություններին ում եք տվել»:

bottom of page