top of page

Ինչո՞ւ էին քաղաքացիական հագուստով բերման ենթարկում Դավիթ Մինասյանին

  • 3 hours ago
  • 1 min read


Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստից հետո լրագրողները հարցեր են ուղղել ՆԳ նախարար Արփինե Սարգսյանին՝ կապված քաղաքացիական հագուստով ոստիկանների գործողությունների հետ։



Հարցը վերաբերում էր Դավիթ Մինասյանի բերման ենթարկմանը․ լրագրողները հետաքրքրվել են, թե ինչու են ոստիկանները գործել քաղաքացիական հագուստով և արդյոք նման ձևաչափը համապատասխանում է օրենքին։


Նախարարը, սակայն, հրաժարվել է մեկնաբանություն տալ։ Նա նշել է, որ հարցազրույց չի տալիս, իսկ լրագրողի պարզաբանմանը, թե խոսքը ճեպազրույցի մասին է, արձագանքել է, որ նման ձևաչափով ևս չի պատրաստվում պատասխանել հարցերին։


Արփինե Սարգսյանը նաև հավելել է, որ շտապում է նիստի:



 
 
1/2666
bottom of page