top of page

Արտակարգ իրավիճակ՝ Երևանում, կամրջի տակ առաջացած «մինի լճակը» մի իսկական պատուհաս էր դարձել վարորդների համար

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 2 hours ago
  • 1 min read

Այսօր՝ փետրվարի 11-ին, Երևանում տեղացած ձյան հալվելու և հորդառատ անձրևի հետևանքով հերթական անգամ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ ժողովրդին արդեն հայտնի Բաբաջանյան փողոցից դեպի Չարբախ՝ Շիրակի փողոց տանող ճանապարհահատվածի կամրջի տակ երթևեկությունը դարձել էր վարորդների համար մի իսկական պատուհաս:



Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դիտահորերի խցանման պատճառով «մինի լճակ» էր առաջացել ու բազմաթիվ վարորդներ ավտոմեքենաներով չէին կարողանում անցնել, սակայն ո՛չ Երևանի քաղաքապետարանից, ո՛չ «Վեոլիա ջրից», ո՛չ Մալաթիա-Սեբաստիայի թաղապետարանից ոչ մի աշխատակից չներկայացավ:



Դեպքի վայր էին ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։



Փրկարարները մղող պոմպի միջոցով ջուրը մղում էին անվտանգ վայր։

 
 
1/2574
bottom of page