top of page

Այս պահին քննչական մարմինները մուտք են գործել իմ բնակարան, առանց իմ ներկայության իրականացնում են խուզարկություն. Դեմոյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Jan 19
  • 1 min read


Այս պահին քննչական մարմինները մուտք են գործել իմ բնակարան և առանց իմ ներկայության իրականացնում են խուզարկություն: Այս մասին հայտնում է Հայկ Դեմոյանը։

Նշենք, որ օրերս վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Դեմոյանի վերաբերյալ գրառում էր կատարել, նշելով որ պատրաստվում է դիմել դատարան։

«Առաջիկա օրերին պատրաստվում եմ դիմել դատարան սույն անձնավորության դեմ՝ զրպարտություն հանդիսացող տեղեկությունները հերքելու պահանջով: Բնականաբար որևէ ասածը չի ապացուցելու, որոշումից հետո կհասկանա՝ ինչ է նշանակում «կեղտոտ բերանը» նման կերպ բացելը»,– գրել էր նա։

 
 
1/2572
bottom of page