top of page

«Եթե չձեռնարկվեն կոշտ միջոցներ, հայ երիտասարդը վաղը կհայտնվի թթվածնային սարքերի հույսին»․ Հենրիխ Դանիելյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 8 hours ago
  • 1 min read

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հենրիխ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այսօր ողջ աշխարհում տագնապալի տարածում է ստանում առողջապահական նոր խնդիր՝ «Արոմագեն թոքաբորբ» (Flavor-Induced Obliterative Bronchiolitis – FIOB) անունով։ Այն առավելապես զարգանում է վեյպ օգտագործող երիտասարդների մոտ, հատկապես՝ քաղցր, մրգային կամ կաթնային համերով հեղուկների պարագայում։


Ըստ միջազգային վերջին տվյալների՝ աշխարհի շուրջ 15 միլիոն երիտասարդ արդեն տառապում է այս ախտանիշով, որը հայտնի է նաև որպես «պոպքորնային թոքեր»։


Հիվանդությունը ի սկզբանե չունի վառ արտահայտված նշաններ, սակայն զարգանում է անդառնալիորեն՝ առաջացնելով մաշեցնող չոր հազ, շնչառական դժվարություններ, թոքաբջիջների նեղացում և ֆիբրոզ, որը չի կարող բուժվել սովորական միջոցներով։


Հայաստանի երիտասարդությունը դուրս չէ այս համաշխարհային վտանգից։


Եթե չձեռնարկվեն շտապ և կոշտ միջոցներ, հայ երիտասարդը վաղը կհայտնվի թթվածնային սարքերի հույսին կամ՝ բուժման համար օտար երկրներում։


Պետությունն իրավունք չունի լռել, երբ վտանգի տակ է սերունդների առողջությունը»։

1/2124
bottom of page