top of page

«Ղժժացինք «վարչապետի թեկնածու Մարուքյան»-ի վրա․ դուք ունե՞ք ընդունելի թեկնածու»․ Հարութ Ուլոյանն՝ ընդդիմադիրներին

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 4 hours ago
  • 1 min read

Հրապարակախոս Հարութ Ուլոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Էլի որ՝ թե բա՝ Մարուքյանը․․․ ու լի՜քը ժպիտներ, բայց երբ դա բարձրաձայնում ու օրվա թեմա են սարքում ՔՊ-ականները, դա հասկանալի ա, բայց երբ դա անում են ընդդիմադիրները, այն էլ նման էմոցիաներով, դա արդեն աբսուրդի ա հասնում։


Օքեյ, ղժժացինք «վարչապետի թեկնածու Մարուքյան»-ի վրա։ Եվ ի՞նչ։ Ղժժացող ու իրենց ընդդիմադիր համարողները թող պատասխանեն հետևյալ հարցին․ ինչ-որ մեկը կա՞, որ իրենք տեսնում են փոխարինող իրենց կողմից այդքան քննադատվող Փաշինյանին, որը ընդունելի կլինի նաև ընդդիմադիր շրջանակների մեծամասնության կողմից, կամ հակառակը, նույնպիսի ծաղրուծանակի չի ենթարկվի մեծամասնության կողմից։


Ում անունն ուզում եք՝ պատկերացրեք։ Ու դուք խոսում եք համախմբման անհրաժեշտության մասի՞ն։ Այսինքն, համախմբում՝ պայմանով, որ Նիկոլին փոխարինողը բացառապես ամեն մեկիդ պատկերացրած թեկնածուն ա լինելո՞ւ։ Ու դա դուք լո՞ւրջ եք համարում։ Էս գլխից ձեզ ասում եմ՝ չի՛ լինելու նման բան։ Ու հավելում․ եթե նման տրամադրություններով եք դուք պայքարում Փաշինյանի դեմ, ապա դուք ոչ թե պայքարում, այլ բացառապես աջակցում եք նրան։


Վաղը, ենթադրենք, ընդդիմադիր բևեռ ա ստեղծվում, ու հավանական ինչ-որ մեկի շուրջ, ենթադրենք՝ նույն Մարուքյանի, կոնսենսուսի են գալիս, որ ինքը պիտի լինի ընդհանուրի թկնածուն, վերջիվերջո՝ մեկը պիտի լինի, չէ՞, ի՞նչ եք անելու։ Էլի եմ ասում՝ խոսքը բացարձակապես Մարուքյանի մասին չի։ Ցանակացած հավանական անձ»։

1/2124
bottom of page