top of page

ՀԱՅ ԶՈՀՎԱԾ ՀԵՐՈՍՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ԷՐԴՈՂԱՆԻ «ՕԳՆՈՒԹՅԱՆ» ՄԱՍԻՆ ԼՈՒՐԸ ՄԵԾ ԱՂՄՈՒԿ Է ԲԱՐՁՐԱՑՐԵԼ ԲԱՔՎՈՒՄ ԵՒ ԱՆԿԱՐԱՅՈՒՄ

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Jan 27
  • 2 min read


Գրել ենք, որ այսօր պաշտոնական Անկարան հերքել է այն տեղեկությունները, ըստ որի՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, իբր, պատվիրել է 10 միլիոն դոլարի ֆինանսական օգնություն տրամադրել Հայաստանին։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության վարչության ապատեղեկատվության դեմ պայքարի բաժինը․ «Պնդումները, թե նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրամանագիր է ստորագրել, որով 10 միլիոն դոլարի ֆինանսական օգնություն է տրամադրվում Հայաստանում զոհված զինծառայողների ընտանիքներին և կարիքավորներին, բացարձակապես անհիմն են։ Մենք կարծում ենք՝ կարևոր է, որ հանրությունը չվստահի մեր երկրի և թուրք-ադրբեջանական հարաբերությունների դեմ ուղղված ապատեղեկատվությանը և հաշվի առնի միայն պաշտոնական մարմինների հայտարարությունները»։



Չի ուշացել նաև Բաքվի արձագանքը․ Ադրբեջանի լրատվամիջոցների զարգացման գործակալությունը (MEDIA) հայտարարություն է տարածել Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմավարական դաշինքը խաթարելուն ուղղված ապատեղեկատվության վերաբերյալ։ Հայտարարության մեջ նշվում է, որ մի շարք արտասահմանյան առցանց լրատվական ռեսուրսներում և սոցիալական ցանցերում արձանագրվել են կասկածելի ծագում ունեցող ապատեղեկատվական նյութերի դեպքեր, որոնք չեն համապատասխանում իրականությանը և ուղղված են Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմավարական դաշինքը խաթարելուն։


«Նախնական հետաքննության արդյունքում պարզվել է, որ այս ապատեղեկատվական արշավը սկիզբ է առնում ինտերնետի ռուսալեզու հատվածից և ծագում է Tsargrad.tv ռեսուրսից։ Մենք խստորեն դատապարտում ենք մեր երկրի դեմ ուղղված նման ապատեղեկատվական արշավները, որոնք կեղծ և մանիպուլյատիվ նյութերով մոլորեցնում են հասարակական կարծիքը և ուղղված են Ադրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրական և դաշնակցային հարաբերությունները խաթարելուն, և ընդգծում ենք դրանց անընդունելիությունը։ Մենք կոչ ենք անում Ադրբեջանի և Թուրքիայի լրագրողներին, ինչպես նաև լրատվամիջոցներին սկզբունքային դիրքորոշում ցուցաբերել նման ապատեղեկատվական փորձերի դեմ պայքարում, զերծ մնալ չստուգված տեղեկատվության տարածումից և ցուցաբերել պատասխանատու վարքագիծ տեղեկատվական միջավայրի պաշտպանության հարցում։


Միևնույն ժամանակ, մենք կոչ ենք անում երկու երկրների հանրությանը չվստահել կեղծ լուրերին և միայն հիմնվել պետական ​​մարմինների պաշտոնական հայտարարությունների վրա։ Ադրբեջանի Հանրապետության լրատվամիջոցների զարգացման գործակալությունը կշարունակի արդյունավետ համագործակցությունը Թուրքիայի նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության հետ՝ նմանատիպ միջադեպերը կանխելու և միասնական դիրքորոշում մշակելու համար»։



 
 
1/2572
bottom of page