Ռոման Բերեզովսկին աջակցություն է հայտնել Գևորգ Ղազարյանին
2 minutes ago
1 min read

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի լեգենդար դարպասապահ Ռոման Բերեզովսկին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություններում աջակցություն է հայտնել ազգային թիմում իր նախկին թիմակից Գեւորգ Ղազարյանին։ Գևորգ Ղազարյանի թեկնածությունն առաջադրել էր Գյումրիի «Շիրակը»։ ՀՖՖ նախագահի մյուս թեկնածուն Դենիս Ջորկաեֆն է, որին առաջադրել է «Սյունիքը»։ ՀՖՖ նախագահի ընտրությունը կկայանա դեկտեմբերի 21-ին։




















