Search
«Անձը դրսևորել է ոչ պատշաճ վարք, ոստիկանները ֆիզիկական ուժ են կիրառել»․ Նարեկ Սարգսյան
- Elen Hovsepyan
- 4 hours ago
- 1 min read
ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանի գրառումը․ «Մայիսի 1-ին սոցցանցում ոստիկանների մասնակցությամբ տարածված տեսանյութիկապակցությամբ հայտնում եմ, որ Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները վարույթն իրականացնող մարմին հարկադրաբար ներկայացնելու մասին քննիչի որոշման հիմքով այցելել են Արմավիր քաղաքի բնակչի տուն, ներկայացրել քննիչի որոշումը, ինչից հետո տվյալ անձը դրսևորել է ոչ պատշաճ վարք՝ չենթարկվելով ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին։
Այնուհետև ոստիկանության ծառայողները կիրառել են ֆիզիկական ուժ և նրան հարկադրաբար ներկայացրել վարույթն իրականացնող մարմին։
Ոստիկանության ծառայողների գործողությունների իրավաչափությունը ուսումնասիրվում է ՆԳ նախարարության ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության կողմից»։