top of page

«Մարտի դաշտում զոհված զինծառայողների թիվը 55 000 է»․ Զելենսկի

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 5 days ago
  • 1 min read


Լայնածավալ պատերազմի սկսվելուց ի վեր զոհվել է 55,000 ուկրաինացի զինվոր։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, հաղորդում է Le Monde-ն։

«Ուկրաինայում պաշտոնական տվյալներով, մարտի դաշտում զոհված զինծառայողների թիվը՝ թե՛ կադրային զինվորականների, թե՛ մոբիլիզացված մարդկանց, կազմում է 55 000», - հայտնել է Զելենսկին։

Նա նաև նշել է, որ կան «մեծ թվով մարդիկ, որոնց Ուկրաինան համարում է անհետ կորած»։

Անցյալ տարվա փետրվարին Զելենսկին NBC News-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ զոհերի թիվը 46,000 է։

 
 
1/2571
bottom of page