Վատ լուր Ռիկի Մարտինի հայաստանցի երկրպագուների համար. Թբիլիսիում նրա համերգը չեղարկվել է
- 7 hours ago
- 1 min read

Հայտնի լատինաամերիկյան փոփ-երաժիշտ Ռիկի Մարտինի համերգը, որը նախատեսված էր Թբիլիսիին մոտ Ռուսթավի մարզադաշտում հուլիսի 16-ին, շոուի բնախօրեին հետաձգվել է։ Այս մասին հայտարարել են համերգի կազմակերպիչները։
Biletebi.ge կայքի միջոցով տոմսեր ձեռք բերած երկրպագուները հաղորդագրության միջոցով տեղեկացվել են տոմսերի՝ 3-5 օրվա ընթացքում վերադարձի պայմանների մասին։ Sputnik-georgia-ի փոխանցմամբ, կազմակերպիչները հայտնի աստղի համերգը չեղարկել են անհայտ պատճառներով։
Ավելի վաղ Վրաստանում չեղարկվել էին «Տատու» հայտնի ռուսական խմբի, Անի Լորակի համերգները, որոնք նախատեսված էին այս տարվա օգոստոսին Բաթումիում։ Երկու համերգների տոմսերի վաճառքը դադարացվել է, պատճառների մասին պաշտոնապես դեռ հայտարարություններ չկան։




















