top of page

Մոսկվան պնդում է՝ Հայաստանը ռուսականից բացի «երբեք» այլ գազ չի ունենա

  • 17 hours ago
  • 1 min read


Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ Հայաստանը ռուսականից բացի այլ գազ «երբեք» չի ունենա, և որ շուկայական գներին անցումը կարող է բարդացնել մատակարարման իրավիճակը։



«Մենք շատ լավ ծանոթ ենք գազի շուկայում ստեղծված իրավիճակին։ Ռուսականից բացի այլ գազ երբեք չի լինի։ Միակ հարցն այն է, թե որտեղից է Հայաստանը ստանալու ռուսական գազ և որ միջնորդին է վճարելու», - ասել է Օվերչուկը։


Նրա խոսքով, եթե Հայաստանը հրաժարվի ռուսական գազից, իրավիճակը «շատ դժվար կլինի», ինչը Մոսկվան չի ցանկանում։ Ռուսաստանի փոխվարչապետը նշել է, որ Եվրոպան դեռևս ստանում է ռուսական գազ։


«Այսպիսով, նրանք պարզապես պետք է նայեն քարտեզին։ Նայել նրան, թե ինչ խողովակաշարեր են դեռևս գործում այնտեղ, և անմիջապես կտեսնեն, թե ումից են ստանալու ռուսական գազ։ Դե, իհարկե, հաշվի առնելով 30% արտահանման մաքսատուրքը, հաշվի առնելով, որ սա կլինի շուկայական գինը, և հաշվի առնելով, որ միջնորդները նույնպես կցանկանան ստանալ իրենց բաժին շահույթը», - նշել է Օվերչուկը։



 
 
1/2760
bottom of page