Ով փորձի Հայաստանի խաթրին կպնել, քաղաքացու իրավունքներին կպնել, պետք է ստանա պատասխան. Թաթոյան
- 3 days ago
- 1 min read

«Ես եղել եմ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը, կլինեմ Հայաստանի իրավունքների պաշտպանը, որ բոլորն իմանան՝ Հայաստանը պատասխան տվող ունի»,-քարոզարշավի շրջանակում բնակիչների հետ հանդիպմանն ասաց «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը։
Նա նշեց, որ ով փորձի Հայաստանի խաթրին կպնի, հայ ժողովրդի, քաղաքացու իրավունքներին կպնի, պետք է ստանա պատասխան, ոչ թե պետք է հայ ժողովուրդը նվաստացած ապրի։




















