Վալերիյ Օսպիյանն ու կինը հրավիրվել են դատախազություն
- Elen Hovsepyan

- Jan 19
- 1 min read

Նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսպիյանն ու կինն այսօր հրավիրվել են դատախազություն։ Այդ մասին տեղեկացանք «Ազդարար»-ից։ Ծանուցումը համակարգ մուտք է արվել այսօր վաղ առավոտյան։
ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում ուսումնասիրվել է ՀՀ նախկին ոստինակապետ Վալերիյ Օսիպյանին եւ նրա կնոջ՝ Լուսինե Թադեւոսյանին պատկանող գույքի օրինականությունը, որի արդյունքներով կազմվել է ամփոփագիր: Նրանց ծանուցագիր է ուղարկվել մեկ ամսվա ընթացքում դատախազություն ներկայանալու եւ գործի նյութերին ծանոթանալու, ինչպես նաեւ դիրքորոշում եւ հայտարարագիր ներկայացնելու համար:




















