top of page

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության միջնորդությունը ներառվել է Թրամփի 365 հաղթանակների ցանկում

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Jan 21
  • 1 min read



Սպիտակ տունը հրապարակել է «365 հաղթանակ 365 օրում» ցանկը, որը ներառում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հաղթանակները նրա պաշտոնավարման առաջին տարում։

«Մեկ տարի առաջ նախագահ Դոնալդ Ջ. Թրամփը վերադարձավ պաշտոնին՝ բարգավաճումը վերականգնելու, սահմանների անվտանգությունը ապահովելու, ամերիկյան ուժը վերականգնելու և ամերիկացի ժողովրդին առաջին տեղում դնելու հզոր մանդատով։ Ընդամենը 365 օրվա ընթացքում նախագահ Թրամփը գրանցեց իսկապես փոխակերպող արդյունքներ՝ ժամանակակից պատմության մեջ նախագահական ժամկետի ամենահաջողված առաջին տարում»,- նշվում է Սպիտակ տան հայտարարության մեջ։

Հաղթանակների ցանկում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության միջնորդությունը զբաղեցնում է 143-րդ տեղը և ներառված է «Ամերիկյան առաջնորդության վերականգնումը համաշխարհային ասպարեզում» բաժնում։

 
 
1/2572
bottom of page