ՄԱՀԱՑԵԼ Է ՀԱՅՏՆԻ ՊԱՐՈՒՍՈՒՅՑ ՊԵՏՐՈՍ ԱՖԱՐՅԱՆԸ
- 2 hours ago
- 1 min read

Ցավով հայտնում ենք, որ կյանքից հեռացել է մեր սիրելի պարող և պարուսույց Պետրոս Աֆարյանը։ Այս մասին հայտնում է Շանթ հեռուստաընկերության էջը։
Նա «Շանթ»-ի տասնյակ նախագծերի անբաժանելի մասն էր: Իր տաղանդով, նվիրվածությամբ և վառ ներկայությամբ մեծ հետք թողեց բոլորիս հիշողություններում։
Խորին ցավակցություն ենք հայտնում նրա ընտանիքին, հարազատներին և ընկերներին։
Նրա հիշատակը միշտ վառ կմնա մեր սրտերում։




















