top of page

Չեմ կարող բառերով նկարագրել մթնոլորտը, որը տիրում է թե՛ լեռան վրա, թե՛ հենց արձանի մոտ. մինչև հիմա տպավորության տակ եմ. Գոհար Ավետիսյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Jan 21
  • 1 min read


Ռուսաստանաբնակ աստղային դիմահարդար Գոհար Ավետիսյանը Հայաստան կատարած այցի շրջանակներում այցելել է Հատիս լեռան գագաթ, որտեղ կառուցվում է Հիսուս Քրիստոսի՝ աշխարհում ամենաբարձր արձան-համալիրը: Նա նաև այցելել է քանդակագործ Արմեն Սամվելյանի արհեստանոցը, որտեղ ներկայում գտնվում է արձանը՝ սպասելով համալիրի կառուցումից հետո Հատիսի գագաթին տեղադրվելու իր ժամին:



Աստղային դիմահարդարն ինստագրամյան գրառում է արել՝ 12,5 մլն հետևորդներին պատմելով, որ Հիսուս Քրիստոսի  ամենաբարձր արձանը շուտով կհայտնվի Հայաստանում։ Նա հրապարակել է այցի վերաբերյալ տպավորիչ տեսանյութ՝ «Հայր մեր» աղոթքի ներքո:



«Ինձ համար մեծ պատիվ է այստեղ հրավիրվելը և ստեղծման գործընթացը սեփական աչքերով տեսնելը։ Չեմ կարող բառերով նկարագրել այն մթնոլորտը, որը տիրում է թե՛ լեռան վրա, որտեղ արձանը տեղադրվելու է, թե՛ հենց արձանի մոտ… Գտնվելով դրա կողքին՝ քեզ թվում է՝ կողքիդ ոչ թե արձան է, այլ ՆԱ՝ մեր Աստվածը, որը միշտ կլսի քեզ, կհասկանա, իր գիրկը կառնի և կմխիթարի։ Մինչև հիմա էլ տպավորության տակ եմ», - ընդգծել է Գոհար Ավետիսյանը:

 
 
1/2572
bottom of page