top of page

Գագիկ Ծառուկյանն ընտանիքի հետ մասնակցել է Մինսկի կենտրոնում Գարեգին Բ-ի հանդիսապետությամբ Բելառուսում առաջին հայկական եկեղեցու օծմանը

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 4 hours ago
  • 2 min read

Այսօր Մինսկի կենտրոնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ օծվել է Բելառուսում կառուցված առաջին հայկական եկեղեցին՝ Սբ. Գրիգոր Լուսավորիչը։

Եկեղեցու օծման արարողությանը մասնակցել է նաև Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ ընտանիքի հետ։

Օծման հանդիսավոր արարողությանը մասնակցել են հոգևորականներ, Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, դիվանագետներ, Մինսկի քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, հանրային և քաղաքական գործիչներ։

Լրատվամիջոցների հետ զրույցում Գագիկ Ծառուկյանը կարևորել է Բելառուսում հայկական եկեղեցու դերակատարումը։

Գագիկ Ծառուկյանը հիշեցրել է, որ բելառուսահայ համայնքի խնդրանքով ինքը դիմել էր Բելառուսի նախագահին՝ հայկական եկեղեցու կառուցման նպատակով տարածք տրամադրելու համար, ինչին Բելառուսի նախագահն արձագանքել էր մեծ պատրաստակամությամբ, և այսօր Բելառուսում հայ համայնքն արդեն հրաշալի հայկական եկեղեցի ունի։

Իր խոսքում Գագիկ Ծառուկյանը նշել է․

«Այսօր շատ կարևոր օր է բոլորիս համար, տոնական օր է. այս լավ երկրում բնակվող մեր հայրենակիցների համար իր դռներն է բացում հիասքանչ եկեղեցին, որը դառնալու է հայ համայնքի հոգևոր կենտրոնը։ Գիտեք, Բելառուսում և Մինսկում կա հայկական լավ համայնք։ Մեր հայրենակիցները այստեղ ապրում են, աշխատում են, սովորում են, ընտանիքներ են կազմում։ Նրանց բոլոր իրավունքները պաշտպանված են, իրենց չեն զգում օտարության մեջ։ Համայնքի ներկայացուցիչները որոշ ժամանակ առաջ դիմել էին ինձ՝ խնդրանքով, որ ես էլ դիմեմ Բելառուսի նախագահին՝ համապաստախան հողհատկացման և թույլտվությունների համար։ Եվ Բելառուսի նախագահը անմիջապես արձագանքեց, իջեցրեց հանձնարարություն, և այսօր մենք այս եկեղեցու բացումն ենք անում։ Ես ուզում եմ մարդկայնորեն շնորհակալություն հայտնել մեր հայրենակիցների, հայ համայնքի և անձամբ իմ անունից։ Ես վստահ եմ՝ այս եկեղեցին ծառայելու է իր լավ, վեհ նպատակին, դառնալու է մեր հայրենակիցների համար սրբավայր։ Թող այստեղ շատ պսակադրություններ լինեն, շատ մկրտություններ։ Մարդկանց աղոթքներն ու խնդրանքները կատարվեն։ Եկեղեցին մեծ դեր է կատարում աշխարհի տարբեր անկյուններում սփռված մեր հայրենակիցների համար, որ մնան հայ, իրենց երեխաներն արմատներով կապվեն մեր հողին, մեր հայրենիքին, մեր հավատքին։ Աստված թող խաղաղություն և բարօրրություն տա մեր երկրներին, մեր ժողովուրդներին»։

1/2125
bottom of page