ՄԽԻԹԱՐՅԱՆԸ ԿԱՐՈՂ Է ԴԱՌՆԱԼ ԱՇԽԱՐՀՈՒՄ ՄԻԱԿԸ, ՈՎ ՀԱՍԵԼ Է ԱՅԴ ԱՐԴՅՈՒՆՔԻՆ
- Elen Hovsepyan
- 6 hours ago
- 1 min read
Եթե Հենրիխ Մխիթարյանը «Ինտերի» կազմում հաղթի 2024/25 մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը, նա կդառնա պատմության առաջին ֆուտբոլիստը, ով նվաճել է ՈւԵՖԱ-ի բոլոր երեք գործող ակումբային տիտղոսները՝ Չեմպիոնների լիգա, Եվրոպայի լիգա և Կոնֆերենցիաների լիգա։ Մինչ օրս ոչ մի ֆուտբոլիստ չի հաղթել ՈւԵՖԱ-ի բոլոր երեք մրցաշարերում։
Բրազիլացի պաշտպան Էմերսոնը մոտ էր այս նվաճմանը․ նա 2018/19 մրցաշրջանում «Չելսիի» հետ հաղթել է Եվրոպայի լիգան, 2022/23 մրցաշրջանում «Վեստ Հեմի» հետ՝ Կոնֆերենցիաների լիգան, սակայն 2020/21 մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի եզրափակիչում մնացել է պահեստային։