top of page

«Եռաբլուր» զինվորական պանթեոնի տարածքից գողացվել են 150,000 դրամ արժողությամբ արծաթափայլ եղևնիներ

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 6 hours ago
  • 1 min read

Մայիսի 14-ին  գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։45-ի սահմանում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «Եռաբլուր» զինվորական պանթեոնի տարածքից գողացել են 2 արծաթափայլ եղևնի, գրում է shamshyan.com-ը:



Գողության հետևանքով Երևան համայնքին պատճառվել է 150,000 դրամի վնաս։



Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության  Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին։

1/2125
bottom of page