Պուգաչովայի դուստրը 50 հազար դոլար է պահանջում
- 1 hour ago
- 1 min read

Ռուս հայտնի էստրադային երգչուհի Քրիստինա Օրբակայտեն պահանջում է 50 հազար դոլար փոխհատուցում իր հարեւան ոսկերիչ Ալբերտ Գադից։ Նա նաեւ պահանջներ է ներկայացրել տեղի կառավարչական ընկերության հանդեպ։ Այս մասին հայտնում է StarHit պարբերականը։ Համաձայն հոդվածի, Ալլա Պուգաչովայի դուստրը արդեն երկու տարի դատական պրոցեսի մեջ է եւ փորձում է խոշոր գումար ստանալ որպես փոխհատուցում՝ Միացյալ Նահանգների Մայամիի իր բնակարանի վնասման դիմաց։ Ըստ գործի նյութերի, 2023 թվականին տեղի է ունեցել միջադեպ Մայամիի էլիտար Majestic Towers բնակելի համալիրում։ Վնասվել էին ջրի խողովակները, որի պատճառով վնաս էր հասցվել երգչուհու մոտ 300 քառ մետր մակերեսով բնակարանին։
Օրբակայտեն կարծում է, որ տեղի ունեցածի պատասխանատվությունը հարեւանն է կրում, ինչպես նաեւ՝ բնակելի համալիրի կառավարչական ընկերությունը, որը պետք է հետեւեր կոմունիկացիաների վիճակին։ Դատական գործընթացը ընթանում է արդեն երկու տարի։ 25 թվականին կողմերն ի վերջո հաշտարար համաձայնագիր են կնքել, համաձայն որի, նախ պետք է հեղեղման հետեւանքները վերացվեն, հետո արդեն պետք է հայցը վերջնականապես փակվի։ Բնակարանը Օրբակայտեի համար ունի հատուկ նշանակություն։ 2004 թվականին այն երգչուհուն է նվիրել մայրը՝ Ալլա Պուգաչովան։ Այն ժամանակ բնակարանը գնվել էր 2 միլիոն դոլարով, հիմա արժի 5 միլիոն դոլար։




















