top of page

Ինձ այն տարօրինակ թվաց. Պուտինի օգնականը՝ ՇՀԿ-ում Փաշինյանի հայերեն ելույթի մասին

  • 2 hours ago
  • 1 min read

Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը տարօրինակ է անվանել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հայերեն խոսելու որոշումը։

Բիշքեկում ընթանում է Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովը։ Փաշինյանը ելույթ է ունեցել հայերենով։


«Նա, հավանաբար, իմացել է, որ հայերենից այլ լեզուներ թարգմանությունը հնարավոր է, և ելույթ է ունեցել հայերենով։ Սա հազվադեպ է լինում. չեմ կարծում, որ նա նախկինում նման բան արել է հանդիպումների ժամանակ», - Life-ի թղթակից Ալեքսանդր Յունաշևին ասել է Ուշակովը։

«Ինձ այն տարօրինակ թվաց, բայց ոչ ավելին», - խոստովանել է նա՝ հավելելով, որ Փաշինյանը գիտի ռուսերեն, բայց հայերենը Հայաստանի պաշտոնական լեզուն է։


 
 
1/2902
bottom of page