top of page

Ռուսաստանն ակնկալում է հաղորդակցությունների ապաշրջափակման համատեքստում շարունակել երկխոսությունը Հայաստանի հետ. Զախարովա

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 9 hours ago
  • 1 min read
ree

Ռուսաստանն ակնկալում է հաղորդակցությունների ապաշրջափակման համատեքստում շարունակել երկխոսությունը Հայաստանի հետ: Այս մասին ասել է  ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով  «Թրամփի ուղին»:



Արտգործնախարարության ներկայացուցչի խոսքով՝ իրական պատկերացում, թե ինչպես է գործելու նախագիծը, հնարավոր է միայն դրա մանրամասներն ուսումնասիրելուց հետո:

«Անհրաժեշտ է նաև հաշվի առնել մի շարք լրացուցիչ գործոններ. Հայաստանը ԵԱՏՄ միասնական մաքսային տարածքի մաս է կազմում, «Ռուսական երկաթուղիներ»-ի դուստր ձեռնարկությունը՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը կառավարում է Հայաստանի երկաթուղային ցանցերը, ՌԴ սահմանապահները պահպանում են սահմանը այն տարածքում, որտեղով ենթադրաբար կանցնի նշված երթուղին»:

 
 
bottom of page