top of page

ԴՕԿ կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 9 minutes ago
  • 1 min read
ree

ԴՕԿ կուսակցության լրատվականը հայտնում է․ «Հարգելի հայրենակիցներ, Վարդան Ղուկասյանի աջակիցներ։ Նախկինում ևս տեղեկացրել ենք, որ դատավարությունն ավարտվել է։ Փաստաբանական խմբից և դատախազից դատարանը պահանջել է ներկայացնել եզրափակիչ խոսքի կամ դիրքորոշման գրավոր տարբերակը, որից հետո կհայտարարվի դատական ակտի հրապարակման օրը։ Սեպտեմբերի 12-ին հրապարակում չի լինելու, ինչը թյուրիմացաբար բարձրաձայնում են ոմանք։ Գիտակցելով հանդերձ ձեր մեկ օր շուտ Վարդան Ղուկասյանին տեսնելու, ձայնը լսելու ցանկությունը՝ անհրաժեշտ է սպասել, մինչև դատարանը կհայտարարի վերջնական դատական ակտի հրապարակման օրը, ինչի մասին անմիջապես ձեզ կիրազեկվի։ Ինչպես իր վերջին հայտարարության ժամանակ հայտարարեց Վարդան Ղուկասյանը, նա պայքարում է ոչ միայն իր, այլ նաև բոլորի ազատության ու արժանապատիվ ապրելու համար ու դրան հասնելու համար ոչ մի խոչընդոտ ի զորու չէ հաղթելու մեր առաջնորդին։ Պարոն Ղուկասյանի կամքն անսասան է, իսկ հաղթանակը սարերի ետևում չէ»։

 
 
bottom of page