Վարչապետին համարել եմ իմ հարազատ եղբայրը, վարչապետ դառնալուց հետո այդ հարաբերությունը չի կարող շարունակվել. Հայկ Սարգսյան
- 2 hours ago
- 1 min read

Ես իրեն համարել եմ ինձ հարազատ եղբայր՝ ավագ եղբայր: Վարչապետ դառնալուց հետո այդ հարաբերությունը չի կարող շարունակվել: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը:
Մենք ունեցել ենք շատ ջերմ, ընկերական ու մոտ հարաբերություններ մինչև 2018 թվականի մայիսը՝ Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալը:
Վարչապետ դառնալուց հետո այդ հարաբերությունը չի կարող շարունակվել, որովհետև եթե դու չես կարող քո ընկերոջը ամեն պահի զանգել, կապը կորում է, ես դա բնական և նորմալ եմ համարում»,- նշել է նա




















