Փաշինյանը արդեն որոշե՞լ է, թե ո՞ր քաղաքական ուժը կմասնակցի 2026-ին` խորհրդարանական ընտրություններին
- Elen Hovsepyan

- 22 minutes ago
- 2 min read

Փաշինյանը մնացել է 2018-ի տակ, երբ փողոցը կարողանում էր ղեկավարել, իսկ իր լսողների բանակը կուրորեն հավատում էին, որ հեսա ուր որ է Նիկոլը Հայաստանը բարձրացնելու, առաջ է տանելու ու տեղավորելու է նշաձողի շատ բարձր ծայրին։ Ոչ միայն նշաձողը (առհասարակ) բոլոր կողմերից իջավ ու հասավ շրիշակի բոյին, այլ նաեւ ամեն ինչ արեց, որ իր սեփական կետից սկսած բանակցությունները հաստատեն երկրի կործանումը։
Արցախի մասին այլեւս ոչինչ, արցախահայության վերադարձի մասին խոսք լինել չի կարող, գերիների մասով միայն զառանցանքներ, ոչ մի շոշափելի արդյունք, միայն ու միայն հաստատակամորեն ասում է. «կառավարությունը ես եմ», ուստի եւ ամենը որոշում է Նիկոլ Փաշինյանը, որ վերջերս նաեւ հայտարարեց. «առաջիկայում խորհրդարանական ընտրություններ են լինելու, եւ Քոչարյանի ու Սարգսյանի առաջնորդած ուժերը պարզապես չպետք է լինեն խորհրդարանում»։
Այսինքն այս մարդը, որ մի ժամանակ «գիժ էր ձեւանում», որովհետեւ այդպես էր պետք իրեն, հետո երդվում էր, բայց լեզուն կծում, որ չի ասել հորս արեւ, այլ. «հոըս արեւ», չի հասկանում, որ ինքը չի որոշում, թե որ քաղաքական ուժը, որ ձեւաչափով է իր մասնակցությունը բերելու, եկող խորհրդարանական ընտրություններում։ Պետական գործիչ չդառավ այդպես էլ, ձեւավորեց խոնտա ու մնաց այդ խունտայի ավտորիտար համակարգի կառավարիչ ու կարգադրիչ, իսկ արտաքին ուժերի օրակարգը ներսում բանեցնելը` խասյաթ։
Փաշինյանին թվում է, որ ժողովուրդը միայն նրա համար է, որ իր կատարած հանցանքները ճիշտ ժամանակին գցի նրա գրպանը, իսկ սեփական մեղավորությունը պատճառահետեւանքային կապ ժողովրդի ոչ կոմպոնենտության։ Հիմա էլ ասում է, որ իրեն ձայն տվողը ժողովուրդն է, եւ ժողովուրդը ինչպես որ «բարոյական հաղթանակ» գրանցեց «հաղթելու ենք» պատերազմում, այնպես էլ հաղթելու է 2026-ին։ Իսկ ընդդիմության հարցում ինքն է որոշելու, թե ով ում թիմով, ու անուններով է մասնակցելու խորհրդարանական ընտրություններին, եւ գուցե արդեն մտքում ունի, թե ով որ տեղում կլինի։
Այս մարդը, որ շարունակ խոսում է, թե Հայաստանում խոսքի ազատության, խղճի, բարոյականության, երկրի դռները այլեւս «բաց» են բոլորի համար, հաստատում է իր գրքի «հակառակ կողմը», ինչպես նկարագրում է. «Ներիր, ինձ որդիս» հատվածում...
Իր բնորոշումներով «թալանչիներին», «գործակալներին» խորհրդարանում պահելը «...գանձի» պես բան է, որ պահելու դեպքում պետք է ժամանակ առ ժամանակ «բամփել», տեղը եկած պահին «թափ տալ», միակ արգումենտը ընդդիմության հաշվին երեսը պարզեցնել է, որ արդեն քանի տարի է անթաքույց անում է անազատության մեջ պահում, հետո բաց-փակ ռեժիմ կիրառում, իսկ թե ինչի՞ց է բողոքում, ինքն էլ չի իմանում կամ «խելոք» է, կամ էլ մտքին այնպիսի բան կա, որ անգամ մոլլաները գլխի չեն ընկնում։
Այնպես որ Փաշինյանը կորոշի, թե անուն առ անուն, ով կանցնի խորհրդարան, որ կարողանա «մաքրագործված» օգտվել այդ անունների «բարիքներից»։
Արթուր Հայրապետյան




















