top of page

Բաքու մեկնած պաշտոնյան ԱՀԾ պետ Քրիստիննե Գրիգորյանն է․ հայտնի է այցի նպատակը

47 minutes ago
1 min read


ՀՀ արտաքին հետախուզական ծառայության ղեկավար Քրիստինե Գրիգորյանը մեկնել է Ադրբեջան։ Այս մասին NEWS.am–ին հայտնել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մելանյա Հարությունյանը։

Գրիգորյանն Ադրբեջանում մասնակցելու է Բաքվի անվտանգության 4-րդ ֆորումին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր Երևանից Բաքու է թռել FlyOne ավիաընկերության Gulfstream G450 ինքնաթիռը։ Այն «Զվարթնոց» օդանավակայանից մեկնել է առավոտյան ժամը 7-ին, վայրէջք կատարել 50 րոպե անց։ Վերադարձը սպասվում է այսօր 21։40-ին։

 
 
1/2933
bottom of page