Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստն ուշագնաց է եղել խաղից հետո
2 minutes ago
1 min read

Արգենտինական «Բոկա Խունիորսի» ավագ Լեանդրո Պարեդեսն ուշագնաց է եղել Կոպա Սուդամերիկանայի եզրափակիչից հետո հարցազրույց տալու ժամանակ: Բրազիլական «Աթլետիկո Մինեյրոյի» դեմ հաղթական խաղից (2:0) ու տիտղոս նվաճելուց հետո 32-ամյա կիսապաշտպանը պատասխանելիս է եղել լրագրողների հարցերին, սակայն անսպասելի վայր է ընկել: Բուժանձնակազմն անմիջապես հասել է օգնության, ինչից հետո Պարեդեսն ուշքի է եկել և ուղևորվել հանդերձարան: Կոլումբիայում կայացած հանդիպման ժամանակ ևս Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստն իրեն վատ է զգացել շոգի և բարձր խոնավություն պատճառով: Նա փոխարինում է խնդրել 58-րդ րոպեին: Հանդիպումից հետո Լեանդրո Պարեդեսը բուժզննում է անցել, իսկ ավելի ուշ սոցցանցերում հայտնել է, որ իր հետ ամեն բան կարգին է: Դավիթ Եղիազարյան




















