Ագնեսա Խամոյանի հարցերին պատասխանելուց հետո դատավորը իրեն վատ զգաց
- Elen Hovsepyan
- 2 days ago
- 2 min read

«Էն, ինչը որ տեսնում ենք, բոլորս տեսնում են, և ցանկացած բանական մարդ իր ընկալման շրջանակներում դա կարող է ընկալել»,-հայտարարրեց Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու, դատավոր Արմեն Դանիելյանը, ՔՊ-ական Խաչատուր Սուքիասյանի խնդրանքով գնահատելով 2018 թվականից ՀՀ դատական համակարգի գործունեությունը։
Պատասխանելով դատարաններում ֆինաննսական գործերի ձգձգման և տնտեսության վրա դրա բացասական ազդեցության մասին հարցին՝ Դանիելյանն ասաց.
«Գաղտնիք չէ, որ դատական համակարգը տնտեսության զարգացման գրավականն է, խթանիչներից մեկն է և և երբ արդյունավետ է գործում՝ նպաստում է նաև ներդրումների իրականացմանը»։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը տարակուսեց, որ Խաչատուր Սուքիասյանը հետաքրքրվում է մինչև 2018 թվականի դատական համակարգի վերաբերյալ գնահատակին և տեսադրություն ցույց տվեց, որում՝ 2012 թվականին ինչպես էր Արմեն Դանիելյանը դատում Հայ ազգային կոնգրեսի երիտասարդներին,իսկ Նիկոլ Փաշինյանը գնահատում էր Դանիելյանին։
«Արմեն Դանիելյանի մասին Նիկոլ Փաշինյանն ասել է. «Եթե խոսում ենք շենքի մասին, կարող ենք, բայց եթե ներսի պարունակության մասին ենք խոսում դա դատարան կոչել հնարավոր չէ։
Ներսի պարունակությունը, պարոն Դանիելյան, այդ ժամանակ դուք էիք, որ այսօր դարձել էք ՔՊ-ականների սրտի դատավորը, որովհետեև կալանք եք տալիս բոլոր այն գործերով, ում ցանկանում է այս իշխանությունը»,- ասաց Խամոյանը։
Արմեն Դանիելյանը չհամաձայնեց Դանիելյանի հետ։
«Ես որևէ մեկի սրտի դատավորը չեմ, իմ որոշումները կայացնում եմ ինքնուրույն՝ ղեկավարվելով Սահմանադրությամբ, օրենքներով և վերաբերելի իրավակարգավորումներով»,- ասաց Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուն։
Ընդդիմադիր պատգամավորը փորձեց պարզել Դանիելյանի գնահատականը Բաքվում ընթացող «դատավարության» վերաբերյալ։
Արմեն Դանիելյանն ասաց. «Հարցը քաղաքական բաղադրիչ ունի իսկ դատավորը պետք է քաղաքական չեզոքություն դրսևորի, այդ պատճառով, նկատի ունենալով, որ պետք է մնամ դատավորի վարքագծի կանոնների սահմաններում , թերևոս այդ հարցի կապակցությամբ որևէ պատասխան չհնչեցնեմ»։
Ագնեսա Խամոյանը արփագանքեց. «Դուք մարդ եք, ով արցախցի նախագահների անձնական երաշխավորությունները բեկանել է, նրանց կարգավիճակը զրոյացրել է, այդ նույն մարդկանց այսօր դատում են Բքվում։ Ավելորդ համեստություն մի ցուցաբերեք գնահատականներ հնչեցնելու հարցում, որովհետև շատերը կարծում են, որ լավ էլ սինքրոն գնում են այդ դատավորի և ձեր գործունեությունը»։
Նիստը վարող Ռուբեն Ռուբինյանը նկատեց, որ Խամոյանի հարցերին պատասխանելիս Արմեն Դանիելյանը իրեն վատ զգաց և առաջարկեց նիստն ընդմիջել, կամ ջուր բերել, ինչից դատավորը հրաժարվեց։