OnlyFans-ի մոդելը պատրաստ է 100,000 դոլար վճարել ապագա ամուսնու համար
- Elen Hovsepyan
- 4 days ago
- 1 min read

Սերը այժմ գին ունի։ OnlyFans-ի 33-ամյա մոդել Աելլան հայտարարել է անսովոր «մրցույթի» մասին. նա պատրաստ է վճարել 100,000 դոլար յուրաքանչյուրին, ով իր համար ամուսին կգտնի։ Իսկ եթե դա «գործարք է ժառանգների համար», գումարը հասնում է 300,000 դոլարի։
«Ես կվճարեմ 100,000 դոլար, եթե օգնեք ինձ ամուսնանալ, կամ 300,000 դոլար, եթե գործարքը հանգեցնի երեխաների ծննդին»,-գրել է Աելլան՝ փոթորիկ առաջացնելով ինտերնետում։
Կինը բացատրում է, որ փնտրում է հազվագյուտ թեկնածու՝ ամուսնական փորձով (տղամարդկանց մոտ 3%-ը), «վտանգավոր սեռական ցանկություններով» (մոտ 10%), մոտավորապես նույն մակարդակի եկամտով, որպեսզի ֆինանսական աջակցության կարիք չունենա, պատրաստ լինի երեխաներ ունենալ և լիովին ընդունի իրեն։ Լրացուցիչ միավորներ՝ ինտելեկտի, քաղաքականության, տարիքի և մարմնի պարամետրերի համար։
«Մրցույթի» կանոնները պարզ են. առաջարկեք մի տղամարդու, որի մասին Աելլան դեռ չի մտածել, մասնակցեք նրա առցանց հարցմանը, և եթե նա դառնա նրա ամուսինը, ձեզ կվճարվի 100 հազար դոլար: Համակարգը խաբելու ցանկացած փորձ նշանակում է անհապաղ բացառում:
Աելլան արդեն սառեցրել է մի քանի տասնյակ ձվաբջիջներ՝ ապագա սերունդը օպտիմալացնելու համար և իրեն համարում է «ռոմանտիկ կապիտալիզմի» ռահվիրա: «Մենք կարող ենք ավելի օգտակար բան անել, քան պարզապես սպասել փողոցում պատահական հանդիպումների»,-ասել է նա Slate-ին:
Աելլան նախկինում օգտագործել է հարցումը՝ իր ներկայիս զուգընկերոջը հանդիպելու համար, որի հետ հանդիպում է չորս տարի:
Այս պրակտիկան նոր չէ. 2023 թվականին Լոս Անջելեսի փաստաբան Իվ Թիլլի-Քոլսոնը նույնպես պարգևատրում էր առաջարկել ապագա կողակցին գտնելու համար: