top of page

Բողոքի ակցիա. պահանջում են շենք կառուցելու համար չքանդել խաղահրապարակը

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 4 days ago
  • 1 min read
ree

Երևանի Նոր Նորքի 4–րդ զանգվածի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում Երևանի քաղաքապետարանի դիմաց։ Նրանք պահանջում են 18-հարկանի շենք կառուցելու համար չքանդել իրենց խաղահրապարակը։

Ակցիայի մասնակից բլոգեր Արթուր Չախոյանը նշեց, որ գոյություն ունեցող խաղահրապարակը պատրաստվում են քանդել և այդտեղ կառուցել շենքեր։ 

«Պարո՛ն Ավինյան, դուք խաբում էիք, երբ ասում էիք, որ ավելի շատ խաղահրապարակներ ու կանաչ գոտիներ պետք է կառուցեք։ Մենք պահանջում ենք, որ դուք չեղարկեք խաղահրապարակում բարձրահարկ շենքի կառուցումը»,–ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։

Նշենք, որ Երևանի ավագանու այսօրվա նիստի օրակարգում էր Նոր Նորք վարչական շրջանի Գայի պողոտա հ. 45/6 հասցեում բազմաբնակարան բնակելի շենքի կառուցման նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տալու որոշման նախագիծը, որը, սակայն, օրակարագից հանվեց։

 
 
bottom of page